Type at least 2 characters to search
No results found for ""
Courses
Lessons
Sections
navigate open
See all results →
Գործնական Քրիստոնեական Կյանք

Գործնական Քրիստոնեական Կյանք

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Գործնական Քրիստոնեական Կյանք

Lead Writer: Stephen Gibson

Course Description

Սույն դասընթացը սուրբգրային սկզբունքները կիրառում է փողի օգտագործման, հարաբերությունների, շրջակա միջավայրի, իշխանության հետ հարաբերությունների, մարդու իրավունքների և իրական կյանքի այլ ոլորտներում:

Introduction

Յուրաքանչյուր դասի առաջադրանքների հատվածը տեքստում տպագրված է շեղատառով (իտալիկ)։

Քննարկման հարցից առաջ դրված է՝ նիշը։ Դասավանդողը տալիս է հարցը և ուսանողներին ժամանակ տրամադրում՝ պատասխանի քննարկման համար։ Եթե նույն ուսանողն է սովորաբար առաջինը պատասխանում կամ որոշ ուսանողներ բոլորովին չեն արտահայտվում, դասավանդողը կարող է հարցն ուղղել որևէ մեկին. «Իգո՛ր, դու ինչպե՞ս կպատասխանեիր այս հարցին»։

Դասընթացում գործածվում են աստվածաշնչյան բազմաթիվ խոսքեր։ Ամեն անգամ, երբ ողջ դասարանը միասին որևէ հատված պետք է կարդա, դա նշված կլինի ցուցումներում։ Օրինակ՝ Ուսանողը խմբի համար կարդում է Հռոմեացիների 6-րդ գլուխը։ Բոլոր ուսանողները պետք է հետևեն ընթերցվող հատվածին։ Այլ դեպքերում աստվածաշնչյան հղումները տեքստում տրված են փակագծերի մեջ, օրինակ՝ (Ա Կորնթացիների 12.15)։ Այդ հղումները հաստատում են տեքստում նշված դրույթները: Պարտադիր չէ ամեն անգամ ընթերցել փակագծերում նշված հատվածները։ 

Յուրաքանչյուր դասի վերջում կան առաջադրանքներ։ Առաջադրանքները հարկավոր է կատարել դասի ավարտից հետո և ներկայացնել դասավանդողին հաջորդ դասի ընթացքում։ Եթե ուսանողը չի անցել դասն ու կատարել առաջադրանքները, կարող է դրանք ավարտել ավելի ուշ։ Այնուամենայնիվ, դասավանդողը պետք է ուսանողներին խրախուսի, որ հասցնեն շարժվել ըստ օրակարգի, որպեսզի դասից քաղեն ավելին։ Դասընթացի վերջում տրված է աղյուսակ, որում լրացվում են ուսանողի կատարած առաջադրանքները։

Սույն դասընթացի նպատակներից մեկն ուսանողներին այնպես պատրաստելն է, որ նրանք դառնան դասավանդողներ։ Դասավանդողը պետք է ուսանողներին իրենց ուսուցչական հմտությունները զարգացնելու հնարավորություններ տա։ Օրինակ՝ դասավանդողը պետք է ժամանակ առ ժամանակ թույլ տա, որ ուսանողը խմբին դասավանդի դասընթացից մի կարճ հատված։

Յուրաքանչյուր դասի վերջում խմբային քննարկման հարցերի բաժին կա։ Դասավանդողն ինքն է որոշում, թե որքան ժամանակ տրամադրի այդ քննարկմանը։ Կան շատ դասեր, որոնցում քննարկման հարցերն առաջարկվում են դասընթացի ընթացքում։

Ամեն դասի վերջում կա նաև կարճ աղոթք՝ խնդրանք Աստծուն, որ օգնի ուսանողներին գործածել ուսուցանված ճշմարտություներն իրենց կյանքում։ Դասավանդողը կարող է դիմել ուսանողներից մեկին, որ կարդա այդ աղոթքը դասարանի համար։

Եթե այլ կերպ նշված չէ, բոլոր Սուրբ Գրքի մեջբերումները վերցված են «Նոր Արարատ» թարգմանությունից (Աստվածաշունչ, Նոր Արարատ), հեղինակային իրավունք © 2018 Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն։ Օգտագործվել է թույլտվությամբ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ready to Start Learning?

Choose a lesson to begin your journey through this course.