Դասի նպատակները
Այս դասի ավարտին ուսանողը կարող է.
(1) Հասկանալ, թե ինչպես է Աստված օգնում մեզ որոշումներ կայացնելիս։
(2) Իմանալ, թե ինչպես զանազանել Աստծո կամքը և ճիշտ որոշումներ կայացնել։
(3) Խուսափել սխալներից՝ ճիշտ ուղղություն փնտրելիս:
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Այս դասի ավարտին ուսանողը կարող է.
(1) Հասկանալ, թե ինչպես է Աստված օգնում մեզ որոշումներ կայացնելիս։
(2) Իմանալ, թե ինչպես զանազանել Աստծո կամքը և ճիշտ որոշումներ կայացնել։
(3) Խուսափել սխալներից՝ ճիշտ ուղղություն փնտրելիս:
2018 թվականի սեպտեմբերին կղզու տակ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով առաջացած ցունամին (հսկա ալիքը) շարժվեց դեպի Ինդոնեզիայի Պալու քաղաք: Բարձր շենքի տանիքին կանգնած մի մարդ տեսավ, որ ալիքը գալիս է: Նա բղավելով նախազգուշացումներ էր հնչեցնում ներքևի փողոցներում գտնվող մարդկանց, սակայն նրանցից շատերն անտեսեցին նրան։ Ավելի քան 4000 մարդ մահացավ, 10000-ը մարմնական վնասվածքներ ստացան։
Դեպքից տասը տարի առաջ (2008թ.) կառավարությունը օվկիանոսում տեղադրել էր 22 լողացող բույեր՝ էլեկտրոնային սենսորներով, որոնք նախատեսված էին ցունամիի դեպքում նախազգուշացում ուղարկելու համար: Սակայն հաջորդ մի քանի տարիների ընթացքում բույերը չպահպանվեցին, և դրանք բոլորը շարքից դուրս եկան։ Դրանցից ոչ մեկը ցունամիի մասին զգուշացում չուղարկեց 2018 թվականին։
► Ի՞նչ սարք է տեղադրված յուրաքանչյուր ռազմական մեքենայի մեջ։
Բազում փոխադրամիջոցներ՝ տանկերը, ինքնաթիռները և շատ ռազմական մեքենաներ ունեն ռադիոսարքավորում: Դա ռադիո չէ, որ զինվորները լսեն իրենց սիրելի երաժշտական կայանը, այլ ռադիոսարքավորում է հաղորդակցության համար:
Հաղորդակցությունը կամ կապը կարևոր է մարտում հաղթելու համար: Մարտում գտնվող զինվորները չեն կարող տեսնել գործողությունների ամբողջ դաշտը։ Նրանք գուցե չիմանան, թե որտեղ են իրենց ընկերները, իսկ որտեղ՝ թշնամիները: Եթե չլինի հրամանատարի հետ հաղորդակցությունը, նրանք չեն զանազանում, թե ո՞ր ուղղությամբ պետք է կրակել և ո՞ր ուղղությամբ՝ շարժվել։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ զինվորներն ընկել են «բարեկամական կրակոցից», իրենց մարտակիցների սխալ ուղղորդված գնդակներից: Եղել են դեպքեր, երբ վատ հաղորդակցության պատճառով հրթիռներն ու ռումբերը թշնամիների փոխարեն հարվածել են բարեկամներին:
Ժամանակակից պատերազմում ընդունված ռազմավարություն կա. փորձել տապալել թշնամու հաղորդակցության կենտրոնը: Այն կողմը, որին դա կհաջողվի, հավանաբար կհաղթի ճակատամարտում:
Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք։ Սատանան գայթակղում և փորձում է խաբել մեզ: Աշխարհը փորձում է մեզ քաշել իր ապրելակերպի ու արժեքների մեջ: Մեզ շրջապատող մարդիկ երբեմն խանգարում և հիասթափեցնում են, որպեսզի չապրենք հանուն Աստծո: Մենք նման ենք թշնամական երկրում ապրող զինվորների՝ ընդամենը մի քանի ընկերներով և մեծաթիվ թշնամիներով։
Աստված ուզում է, որ մենք հաղթենք հոգևոր պատերազմում: Աղոթքը մեր հրամանատարի հետ հաղորդակցվելու մեր ունեցած միջոցն է։
Պատկերացրե՛ք մարտի մեջ գտնվող զինվորին, ով որոշել է անտեսել հրամանատարի հրամանները և ինքնուրույն գնալ: Նա կարող է օգուտի փոխարեն վնաս բերել. նա դժվար թե օգնի իրենից կախված մարդկանց ու, հավանաբար, կսպանվի կամ կգերեվարվի։
«Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար» (Եփեսացիների 6.18):
Այս խոսքը գրված է մի այնպիսի հատվածի վերջում, որտեղ Պողոսը պատկերում է քրիստոնյայի հոգևոր զենքերն իր դարաշրջանի ռազմական սպառազինությամբ: Նա ասում է, որ մեր թշնամիները ֆիզիկական չեն, այլ հոգևոր։
Այդ ժամանակ եթե զինվորները ռադիոկայաններ ունենային, գուցե Պողոսը դրանք օգտագործեր հոգևոր զինվորի սարքավորումների մեկ այլ մասը՝ աղոթքը պատկերելու համար: Սպառազինությունը նկարագրելուց հետո Պողոսն ասում է, որ աղոթքը պետք է օգտագործվի հոգևոր սպառազինության հետ մեկտեղ։
Մինչ պայքարի մեջ կանգնած ենք հոգևոր չարիքի դեմ, պետք է աղոթենք՝ կապի մեջ մնալով մեր հրամանատարի հետ: Մենք կանչված ենք զգոն, արթուն ու տոկուն լինելու աղոթքի մեջ։
Աստված խոստացել է առաջնորդություն նրանց համար, ովքեր կլսեն:
«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակների 3.5-6)։
«Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը» (Սաղմոսներ 37.23)։
Քրիստոնյան որոշումներ չի կայացնում այնպես, ինչպես աշխարհի մարդիկ: Ոմանք առաջնորդվում են միայն սեփական ցանկություններով ու հավակնություններով։ Շատերն ասում են. «Ես պետք է անեմ այն, ինչ ճիշտ է ինձ համար»: Նրանք նկատի ունեն, որ նախ պետք է հաշվի առնեն իրենց ցանկությունները, ոչ թե թույլ տան ուրիշները կառավարեն իրենց: Նրանք կարծում են, թե ազատություն նշանակում է՝ եսակենտրոն լինել: Քրիստոնյան տարբերվում է նրանով, որ իր կյանքով ցանկանում է հաճեցնել Աստծուն և օրհնել ուրիշներին:
Որոշ մարդիկ մեզ խորհուրդ են տալիս ամեն ինչի պատասխանը փնտրել մեր ներսում։ Նրանք կարծում են, թե մեր զգացմունքներն ու բնազդները բավարար առաջնորդություն են որոշումների համար: Նրանք երիտասարդներին խրախուսում են անտեսել ավանդույթները և տարեցների խորհուրդները: Նրանք արհամարհում են կրոնական բարոյականությունը։ Այս կարգի խորհուրդները տարածված են ժամանակակից հոլիվուդյան ժամանցային աշխարհում: Դրանք ներկայացնում են պատմություններ երիտասարդի մասին, ով հաջողության է հասնում՝ ըմբոստանալով հեղինակության և ավանդույթի դեմ՝ հետևելով իր երազանքին: Նրանք ցույց չեն տալիս այն ճշմարտությունը, որ նման որոշումները հանգեցնում են ցավերի ու աղետի։
Որոշ մշակույթներում անհատական որոշումներ կայացնելը սահմանափակվում է բարեկամների, ցեղի կամ կլանի կողմից: Չի ակնկալվում, որ անհատները հեռանան տարածաշրջանից, փոխեն իրենց զբաղմունքը, բարձրագույն կրթություն ստանան կամ ամուսնանան առանց խմբային հավանության: Նման միջավայրում ամենադժվար փոփոխությունն այն է, որ մարդը փոխում է կրոնը: Եթե մարդը դառնում է քրիստոնյա և առաջնորդվում իր ժողովրդին անհասկանալի սկզբունքներով, նա կարող է ենթարկվել հալածանքի։ Նման իրավիճակում գտնվող քրիստոնյան պետք է աղոթի իմաստության և առաջնորդության համար:
Մենք մշտապես Աստծո առաջնորդության կարիքն ունենք, և Նա մեզ առաջնորդում է այնպիսի ուղիներով, որոնց մասին միշտ չէ, որ գիտակցում ենք: Նա երբեք չի մոռանում մեզ, նույնիսկ երբ մենք չենք մտածում Նրա մասին: Բայց պահեր են լինում, երբ մենք Նրա առաջնորդությունը փնտրելու և եղած տարբերակները զանազանելու կարիք ենք ունենում, այդ իսկ պատճառով էլ աղոթում ենք, որ Նա մեզ ցույց տա, թե ինչ պետք է անել: Գուցե Աստված կամենում է անսպասելիորեն փոխել մեր ընթացքը։
► Որո՞նք են այն դեպքերը, երբ Աստծո կողմից հատուկ առաջնորդության կարիք ենք ունենում:
Մենք պետք է ուղղություն փնտրենք Աստծուց.
1. Կյանքը փոխող որոշումներ կայացնելիս. ամուսնություն, աշխատանք, կրթություն, եկեղեցում նոր ծառայություն։
2. Գործնական որոշումներ կայացնելիս. աշխատանքի հնարավորություններ, բնակության վայր, խոշոր գնումներ։
3. Ծառայություն պլանավորելիս և կատարելիս[1]. անձի անհատական կոչումը, որտեղ և ում հետ ծառայել, թեմաներ քարոզի ու ուսուցման համար։
4. Եկեղեցական կյանքին մասնակցելիս.[2] ինչպե՞ս երկրպագել, ի՞նչ սովորել, ի՞նչ նվիրաբերել, ինչպե՞ս լինել Քրիստոսի մարմնի մի մասը երկրի վրա։
(1) Աղոթքի միջոցով մտերիմ մնալով Աստծո հետ (Փիլիպպեցիներին 4.6): Եթե ձեր կյանքի մեծ մասն անջատված է Աստծո հետ հաղորդակցությունից, ուրեմն հետևում եք սեփական հակումներին ու սահմանափակ ընկալումներին:
(2) Մի՛ վստահեք սեփական դատողություններին ավելի, քան հստակ սուրբգրային ճշմարտությանը: Ինչպես ասում է վերը նշված հատվածը, «...քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր» (Առակների 3.5):
(3) Միշտ հնազանդվե՛ք այն ամենին, ինչ հաստատ գիտեք, որ Աստծո կամքն է: Դա կբարելավի ձեր ընկալումը: Մարդը, ով չի հնազանդվում Աստծո Խոսքին, իրականում չի նախընտրում Աստծո կամքը, քանի որ Աստված Իր կամքն արտահայտում է Սուրբ Գրքի միջոցով: Եթե մասնակի հնազանդվեք Աստծո կամքին, որը ձեզ արդեն հայտնի է, ավելի շփոթված կլինեք. եղած լույսն էլ կվերածվի խավարի (Ղուկասի 11.35):
Գիտենք, որ մեզ համար Աստծո կամքն է.
Ամեն օր վերցնել մեր խաչն ու հետևել Հիսուսին (Ղուկասի 9.23):
Ուղիղ գործել և խոսել ճշմարտությունը մեր սրտերում (Սաղմոսներ 15.3)։
Հարգել հավատարիմ հոգևոր առաջնորդներին (Ա Թեսաղոնիկեցիների 5.12-13)։
Միշտ ուրախ լինել (Ա Թեսաղոնիկեցիների 5.16)։
Անդադար աղոթե՛ք (Ա Թեսաղոնիկեցիների 5.17)։
Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք (Ա Թեսաղոնիկեցիների 5.18)։
Հոգին չմարել (Ա Թեսաղոնիկեցիների 5.19)։
Չարհամարհել մարգարեությունները (Ա Թեսաղոնիկեցիների 5.20)։
Քննել ամեն ինչ (Ա Թեսաղոնիկեցիների 5.21)։
Բարին ամո՛ւր պահեք (Ա Թեսաղոնիկեցիների 5.21)։
Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք (Ա Թեսաղոնիկեցիների 5.22)։
Ամբողջովին սրբանալ (Ա Թեսաղոնիկեցիների 5.23)։
Եվ կան բազմաթիվ այլ պատվերներ, որոնք ամփոփված են մեկ բառով. սեր (Հռոմեացիների 13.8-10): Երբ մենք անենք այն, ինչ գիտենք, որ Աստծո կամքն է, մեր կյանքի ոչ այնքան կարևոր որոշումներից շատերը բնականորեն կբացահայտվեն:
(4) Համբերատար լինել։ Գուցե անհրաժեշտ լինի սպասել, մինչ Աստված բացի դռները և պատրաստի իրավիճակներ ձեզ համար: Անհամբերության պատճառով հապճեպ որոշումներ մի՛ կայացրեք։ «Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը» (Սաղմոսներ 37.7): Հրատապության զգացողությունից ելնելով երբեք մի՛ արեք ինչ-որ բան, որ գիտեք սխալ է:
(5) Լսել բարի խորհուրդները, «Որովհետև պատերազմդ խոհունությամբ* ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում» (Առակների 24.6): Երբ Աստված ուզում է, որ կարևոր որոշում կայացնեք, նա հաճախ ցույց կտա դա ձեր կյանքի մյուս կարևոր մարդկանց: Եթե կան բարեպաշտ, տարիքով մարդիկ, ովքեր ճանաչում են ձեզ և հոգ են տանում ձեր մասին, դուք չպետք է հեշտությամբ որոշեք անել մի բան, որը նրանք սխալ են համարում:
► Կիսվե՛ք մի որոշման օրինակով, որը վստահաբար առաջնորդված էր Աստծո կողմից: Աստված ինչպե՞ս ցույց տվեց ձեզ, որ դա էր ճիշտ որոշումը:
► Օգտակար կլինի, եթե կարողանաք կիսվել նաև սխալ որոշման օրինակով: Պատահե՞լ է, որ չեք կարողացել հետևել չորս սկզբունքներից մեկին Աստծո կողմից ավելի լավ առաջնորդվելու համար:
Մյուսներին նույնպես թո՛ւյլ տվեք կիսվել:
► Հնարավոր է, որ ինչ-որ մեկը ներկայումս փորձում է որոշում կայացնել, որը պատրաստ է քննարկել խմբի հետ:
Պատմում են, որ Չարլզ Ստալքեր անունով մի քարոզիչ իր առավոտյան աղոթքն էր անում, երբ Աստված խոսեց իր հետ և ասաց. «Ես ուզում եմ, որ դու գնաս Չինաստան»: Ստալքերն ապշած էր, քանի որ գնալու համար կապեր ու գումար չուներ։ Տպավորությունն այնքան ուժգին էր, որ նա հավաքեց ճամպրուկն ու գնաց կայարան, որտեղից սկիզբ էր առնելու նման ճանապարհորդությունը։ Այնտեղ անծանոթ մի մարդ մոտեցավ նրան և հարցրեց. «Դու Չարլզ Ստալքե՞րն ես,- ապա շարունակեց՝ ասելով.- ինձ ուղարկել են այստեղ տոմսով, որ քեզ Չինաստան ուղարկեմ»։
► Արդյոք պե՞տք է սովորաբար ակնկալեք, որ Աստված Իր կամքը հայտնի մեզ այս կերպով: Արդյոք խնդիր կունենա՞ այն մարդը, որն ակնկալում է այսպես գտնել Աստծո կամքն իր որոշումների համար:
Ոմանք գերբնական ուղղորդումներ են ակնկալում իրենց յուրաքանչյուր որոշման կայացման համար: Նրանք անտեսում են նորմալ դատողություններն ու հանգամանքները, քանի որ ենթադրում են, որ Աստծո կամքը կարող է հակառակ լինել բոլոր դատողություններին ու հանգամանքներին:
Սխալ է համառորեն պահանջել, որ Աստված գերբնական հայտնություն տա մեր որոշումների համար, քանի որ հաճախ Նա այդպես չի հայտնում Իր կամքը: Եթե անձն անտեսում է ողջախոհությունն ու հանգամանքները, նա կարող է կարծել, թե Աստծուց առաջնորդություն է ստանում այն դեպքում, երբ իրականում իր զգացմունքներին կամ երևակայությանն է հետևում։
Ամեն անգամ, երբ ինչ-որ բան հստակորեն պատվիրված կամ արգելված է Սուրբ Գրքով, մենք արդեն գիտենք Աստծո կամքը: Այնուամենայնիվ, կյանքում կան բազմաթիվ որոշումներ, որոնց դեպքում այլընտրանքներ ենք ունենում, և որոնց մասին հատուկ պատվեր կամ արգելք չկա: Ինչպե՞ս կարելի է իմանալ, թե որտե՞ղ է պետք ապրել, ի՞նչ աշխատանք ունենալ, ինչպե՞ս ծախսել գումարը։
► Առանց հատուկ հայտնություն ստանալու, ինչպե՞ս կարելի է իմանալ Աստծո կամքը մի որոշման համար, որի մասին որոշակի ուղղորդում չկա Աստվածաշնչում:
Քանի որ որոշ մարդիկ ակնկալում են, որ Աստծո կամքը պետք է գերբնականորեն բացահայտվի՝ ողջամտությունից ու հանգամանքներից զատ, գտնում են անտրամաբանական մի մեթոդ, որն իրենց կարծիքով Աստված կօգտագործի իրենց ուղղություններ տալու համար, օրինակ՝ գուցե խնդրեն Աստծուն, որ որոշակի նշան տա՝ ցույց տալու Իր կամքը, գուցե բացեն Աստվածաշունչը պատահական խոսքի վրա, որը նրանք կկիրառեն իրենց իրավիճակի համար։
Ջոն Ուեսլին Աստծո կամքը հասկանալու մի քանի գործնական ցուցումներ է տվել: Նա ասել է, որ մենք գիտենք Աստվածաշնչում բացահայտված Աստծո ընդհանուր կամքը մեզ համար, որը սուրբ լինելն ու բարիք գործելն է: Հետևաբար, հատուկ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք, թե ո՞ր տարբերակն ամենից շատ հնարավորություն կտա սուրբ լինելու և լավագույնն իրականացնելու համար:
Մեր փորձից սովորում ենք, թե որ հանգամանքներն են մեզ համար հոգևորապես օգտակար, և որոնք՝ վտանգավոր: Որոշ հանգամանքներ հոգևորապես վտանգավոր են ցանկացած մեկի համար. մյուսները վտանգավոր են որոշ մարդկանց համար, բայց ո՛չ՝ բոլորի: Որքանով որ հնարավոր է, պետք էայնպիսի պայմաններ ստեղծել շուրջը, որոնք օգնում են լինել հոգեպես ուժեղ, ու պետք է խուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք գայթակղություն են բերում (Ա Կորնթացիների 10.12-13):
Ողջամտությամբ և փորձառությամբ, նաև ուրիշների խորհուրդները լսելով՝ մենք կարող ենք որոշել նաև այն, թե որ տարբերակը մեզ հնարավորություն կտա իրագործել լավագույնը:
Սովորաբար Աստված Իր կամքը հատուկ հայտնությամբ չի բացահայտում: Նա ակնկալում է, որ մենք կիրառենք սուրբգրային սկզբունքներ՝ ուշադրությամբ խորհրդածելով և ուսումնասիրելով իրավիճակները: Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ չենք գիտակցում: Որոշումների մեծ մասի համար չպետք է ակնկալենք հայտնություն, այլ աղոթենք իմաստության և հասկացողության համար:
Մարդիկ, ովքեր Աստծուց հատուկ առաջնորդություն են պահանջում, երբեմն հրաժարվում են լսել այլ մարդկանց (Առակների 12.15)։ Նրանք կարող են զայրանալ, երբ մարդիկ կասկածի տակ դնեն իրենց որոշումները: Նրանք ավել շուտ ցույց են տալիս հպարտություն և համառություն, քան խոնարհություն:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Պետրոսի 5.5-6 հատվածը:Բացառությամբ արտասովոր դեպքերի, ավելի լավ է անհատը չպնդի, թե Աստված իրեն հստակ ասել է, թե ինչ անի։ Երբ անհատն այդպես է ասում, դժվար է լինում նրան խորհուրդ տալը կամ կարծիք հայտնելը։ Ավելի լավ կլինի նա ասի, որ Աստծո օգնությամբ փորձում է լավագույն որոշումը կայացնել։
Որոշումներ կայացնելիս կարևոր է նաև հաշվի առնել այլ կարևոր պայմաններ.
1. Արդյոք դա համաձայնեցվո՞ւմ է սուրբգրային հստակ պատվերների հետ։ Աստված երբեք չի ուզում, որ դուք չհնազանդվեք Իր Խոսքին:
2. Արդյոք դա համապատասխանո՞ւմ է սուրբգրային առաջնահերթություններին։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որն է Աստծո համար կարևոր: Արդյոք ձեր որոշումը առաջնային բաներն առաջին տեղո՞ւմ է պահում:
3. Արդյոք դա ձեր տեսանկյունն ու իրականությունը համապտասխանո՞ւմ են իրար: Դուք պիտի ունակ լինեք տեսնելու, թե ինչպես է Աստված պատրաստել ձեր իրավիճակը տվյալ որոշման համար:
4. Արդյոք դա խելամի՞տ է: Աստված երբեմն կարող է ձեզ առաջնորդել՝ անելու մի բան, որը խելամիտ չի թվում, բայց եթե այդպես է, Նա Իր կամքն ավելի հասկանալի կդարձնի: Երբեք մի՛ մերժեք ողջամտությունը՝ որպես միջոց, որն օգնում է հասկանալ Աստծո կամքը:
5. Արդյոք դա քրիստոնեակա՞ն վարքագիծ է: Մի կարծեք, թե որևէ իրավիճակ այնքան բացառիկ է, որ կարող եք անել մի բան, որը սովորաբար չէր հաճեցնի Աստծուն:
6. Արդյոք դա համատեղելի՞ է ուրիշներին ինքներդ ձեզ պես սիրելու հետ: Եսասիրական մղումները կխեղաթյուրեն զանազանելու կարողությունը։
7. Դա լավ ազդեցություն կունենա՞։ Իսկ եթե ուրիշներն անեն այնպես, ինչպես դուք եք անում, լավ կլինի՞:
8. Արդյոք դա հաստատվա՞ծ է բարեպաշտ խորհրդատուների կողմից: Մենք բոլորս գիտենք, թե ինչպես գտնել ընկերներ, ովքեր կհամաձայնեն մեզ հետ, բայց ի՞նչ կասեին այն մարդիկ, ովքեր կարծես ամենահոգևոր ու իմաստուն ասելիքն ունեն ձեր որոշման առումով:
Երբ Աստծո կամքն իրոք շատ անսովոր մի բան է լինում, Նա, անշուշտ, ի վիճակի է դա ձեզ հայտնելու: Հրեշտակը, տեսիլքը կամ այրվող թուփը որոշ մարդկանց վստահություն է ներշնչել անցյալում: Աստված կարող է ուղղակի ներքին հավաստիացում տալ, որը կասկածից վեր լինի: Բայց երբ Աստծուց որևէ հստակ ուղերձ չի եղել, պետք է հետևեք վստահելի սկզբունքներին՝ ճիշտ որոշումն ու ընտրությունը կատարելու համար: Մի՛ սպասեք, որ յուրաքանչյուր որոշման համար հատուկ հայտնություն ստանաք: Եթե անկեղծորեն և աղոթքով խորհեք՝ ունենալով ճիշտ առաջնահերթություններ, Աստված հավատարիմ կլինի՝ ուղղորդելու ձեր որոշումը:
Հռոմեացիների 12.1-2-ում Պողոսը գրում է.
«Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը»։
Այս խոսքը ցույց է տալիս, թե ինչպես է մարդու հոգևոր վիճակն ազդում նրա որոշումների վրա։ Աստծո կամքը գտնելու համար նախ պետք է ամբողջությամբ նվիրվել Աստծուն: Քրիստոնյայի որոշումները հակադրվում են աշխարհի որոշումներին, քանի որ նա չի «կերպավորվում» այս աշխարհի նման, այլ վերափոխվում է և որոշումներ կայացնում «նորոգված» մտքով։
Աստծո առաջնորդությունը հասկանալու համար ամենակարևոր գործոնը շարժառիթն է։ Նա, ով Աստծո կամքը փնտրում է միայն որոշելու, թե արդոք դա անի՞, թե՝ ոչ, ամենայն հավանականությամբ՝ սխալ ճանապարհին է: Եթե անհատը որոնում է Աստծո կամքն ըստ սուրբգրային և ողջամիտ միջոցների, և ամբողջ սրտով վճռական է տրամադրված՝ դա անելու, նա Աստծո կամքը բաց չի թողնի:
► Քննարկել Ուեսլիի սկզբունքի մի քանի կիրառություններ: Որոշ օրինակներ են՝ ընկերների ընտրությունը, որոնց հետ ժամանակ կանցկացնեք, աշխատանքի տարբերակները կամ ժամադրության հարաբերությունները (եթե ամուսնացած չեք): Մտածեք, թե ո՞ր իրավիճակը կօգնի սուրբ լինել և իրականացնել լավագույնը:
► Որոշ մարդիկ կարծես չեն կարողանում պահել իրենց քրիստոնեական ինքնությունը, երբ գտնվում են որոշակի տիպի մարդկանց հետ կամ որոշակի վայրերում: Մտածե՛լ օրինակների մասին։
► Հնարավոր այլ մտքեր քննարկման համար.
Շարժառիթների դերը որոշումների կայացման մեջ։
Նշանի սպասելու սխալը։
Ներքին զգացումներին չափից դուրս վստահելու վտանգը։
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալ եմ ինձ համար բարիքներ ծրագրելու համար: Գիտեմ, որ Դու իմ քայլերն ավելի շատ ես առաջնորդում, քան ես տեսնում եմ։
Օգնի՛ր ինձ աղոթքով մտերիմ մնալ Քեզ հետ: Օգնի՛ր ինձ ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը ցույց ես տալիս ինձ:
Ես ուզում եմ սուրբ լինել և հնարավորինս շատ բարի գործեր անել Քո փառքի համար:
Իմ շարժառիթները դարձրու մաքուր, որպեսզի դրանք չհեռացնեն ինձ Քո կամքից։ Առաջնորդի՛ր ինձ իմաստուն խորհրդատուների միջոցով, որոնց դրել ես իմ կյանքում:
Ես ուզում եմ վստահել Քեզ յուրաքանչյուր որոշման մեջ: Ես ուզում եմ ամբողջ սրտով հնազանդվել Քո կամքին:
Շնորհակալ եմ, որ ինձ համար լավագույնն ես կամենում:
Ամեն։
(1) Ուսումնասիրեք Առակների 3.1-12 հատվածը։ Գրե՛ք այստեղ նկարագրված առաջնահերթությունների, վերաբերմունքի և բնավորության մասին: Գրեք այն մասին, թե ինչպես կարող եք անձամբ զարգացնել այդ հատկանիշները (ընդհանուր՝ 1-2 էջ)։
(2) Քննե՛լ Հակոբոսի 4.13-17 խոսքերը։ Նկատե՛ք Աստծո գերիշխանությունը հանգամանքների վրա։ Ո՞րն է չարիքը՝ «ամբարտավանությունը», որի մասին հիշատակվում է 16-րդ խոսքում: Գրել մեկ պարբերություն՝ բացատրելով, թե ինչ է ասում մեզ այս հատվածը ապագայի պլանավորման մասին:
(3) Գրե՛լ երկու պարբերություն՝ բացատրելով աղոթքի և որոշում կայացնելու կապը: Պատասխանե՛լ հետևյալ հարցերին.
Ինչպե՞ս պետք է աղոթքն ազդի մեր որոշումների վրա։
Աղոթքին և որոշումներ կայացնելուն առնչվող ի՞նչ սխալներ կան, որոնցից պետք է խուսափել։
13 lessons · հայերեն
Your print request has been recorded. Your download should begin shortly.
Download Print-Ready FileFree to print for ministry use. No changes to content, no profit sales.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom.
Questions? info@shepherdsglobal.org
Total
$21.99Added to Cart!
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others