Դասի նպատակները
Այս դասի ավարտին ուսանողը կարող է.
(1) Բացատրել, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչն աշխատանքի մասին։
(2) Ցույց տալ քրիստոնեական աշխատանքային էթիկայի առանձնահատկությունները:
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Այս դասի ավարտին ուսանողը կարող է.
(1) Բացատրել, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչն աշխատանքի մասին։
(2) Ցույց տալ քրիստոնեական աշխատանքային էթիկայի առանձնահատկությունները:
Լորենս եղբայրը հասարակ վանական էր, ով ապրում էր մենաստանում 1600-ականներին: Աստծո հանդեպ սիրուց ելնելով և երբեք թույլ չտալով, որ Աստծո ներկայությունը հեռու լինի իր մտքից՝ նա հանրաճանաչ դարձավ սովորական գործեր անելով` կարտոֆիլ մաքրելով, սպասք լվանալով և այլն։ Նա Աստծուն մշտապես պահում էր իր ուշադրության կենտրոնում՝ ներառյալ իր աշխատանքում:
«The Practice of Presence of God»-ը («Աստծո ներկայությունը գործնականում») բավականին հակիրճ մի գիրք է, որը կարդացել են միլիոնավոր մարդիկ: Այն պարունակում է հարցազրույցներ և նամակներ Լորենս եղբորից: Նա գրում է. «Մեր սրբացման գործընթացը կախված չէ մեր գործերը մեր իսկ շահի ու անվան համար փոխելուց, այլ դրանք կատարելուց՝ հանուն Աստծո»։
► Ի՞նչ է աշխատանքը: Արդյոք աշխատանքը միայն զբաղվածությո՞ւն է՝ աշխատանքի ընդունվելով ինչ-որ գործ անելը:
Աշխատանքը ենթադրում է զբաղվածություն, բայց այն նաև տրված է մեզ, որ մեր և ուրիշների մասին հոգ տանենք, մեր ունեցածը կառավարենք, իրեր արտադրենք, շահույթ ստանալու նպատակով բիզնեսով զբաղվենք և ուրիշներին անշահախնդիր օգնենք:
► Արդյոք քրիստոնյան պե՞տք է աշխատի: Ինչու՞։
Շատերը կարծում են, թե հրաշալի կլիներ այնքան գումար ունենալ, որ ստիպված չլինեին աշխատել: Նրանք կարծում են, թե ամենահաճելի կյանքը ժամանցային, հանգիստ կյանքն է:
Մտածե՛ք, թե սկզբում Աստված ինչպես նախագծեց ու ստեղծեց աշխարհը: Այն կատարյալ էր՝ Աստծո ստեղծած առաջին մարդկանց համար հարմար մի վայր էր: Աստված առաջին մարդկանց աշխատանք տվեց։ Նա կարող էր աշխարհն այնպես նախագծել, որ մարդկային բոլոր կարիքները բավարարվեին առանց աշխատանքի, բայց՝ ոչ: Աստված գիտեր, որ մարդկանց համար լավագույն կյանքն առանց աշխատանքի չի կարող գոյություն ունենալ:
Աստված ծրագրել է, որ մեր հարաբերությունների մեջ աշխատանքն իր ուրույն դերն ունենա: Մարդիկ պետք է սովորեն համագործակցել, կախված լինել միմյանցից, վստահելի լինել միմյանց համար, օգտագործել ուժեղ կողմերը և օգնել թույլերին, միասին հաղթահարել մարտահրավերները, հարթել տարաձայնությունները, ուղղել սխալները, սովորել միմյանցից:
Աստված մարդկանց իշխանություն ու պատասխանատվություն տվեց՝ կառավարելու երկիրը, վերահսկելու և զարգացնելու այն Իր փառքի համար: Այդ հանձնարարությունը հանգեցրեց գյուղատնտեսության զարգացմանը, կենդանիներ պահելուն, երկրի հանածոների արդյունահանմանը և տեխնոլոգիաների զարգացմանը:
Աստված մեզ ստեղծեց՝ բնությունից վեր դասելով, որովհետև մենք Նրա էությունից ինչ-որ բան ունենք մեր մեջ: Սաղմոսներ 8.6-8 հատվածն ասվում է.
«Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝ Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով»։
Առաջին մեղքի պատճառով աշխարհը փոխվեց՝ ընկավ իր կատարյալ վիճակից, և դրա հետևանքով աշխատանքը ներառում է բազմաթիվ դժվարություններ ու հիասթափություններ, որոնք չկային Աստծո սկզբնական նախագծում: Այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենալու կարիքը մեր մեջ դրված է Աստծո կողմից:
Մեր աշխատանքը նման է Աստծո արարչագործությանը: Աշխատանքը մարդու կողմից իր միջավայրը վերափոխելու ձևերից մեկն է: Ապրուստ վաստակելն աշխատանքի միակ նպատակը չէ։ Մարդիկ իրենց միջավայրը փոխելու բնազդ ունեն: Նրանք վերանորոգում են իրենց տները։ Նրանք փորձում են հեռացնել աղբը։ Այն մարդը, ով այլևս չի ուզում աշխատել, հրաժարվել է իր միջավայրը փոխելու ցանկությունից ու կարողությունից։ Նա մասնակիորեն հրաժարվում է «մարդ» լինելու կոչումից:
► Ի՞նչ եք մտածում, երբ տեսնում եք չխնամված տուն կամ բակ:
Ստեղծելու, ծրագրելու, կազմակերպելու, արտադրելու ու գործունեություն ծավալելու մարդկային հակվածությունը Աստծո պատկերի մի մասն է մարդու մեջ: Ուստի քրիստոնյայի համար բոլոր աշխատանքները սուրբ են: Ամեն աշխատանք երկրպագության ակտ է, երբ այն արվում է Տիրոջը հաճեցնելու համար (Կողոսացիների 3.17, 23): Հիսուսն ասաց, որ իր Հայրն աշխատում է, հետևաբար, Ինքն էլ է աշխատում (Հովհաննեսի 5.17):
Չպետք է աշխատանքի մասին մտածել որպես մի տհաճ անհրաժեշտության, ինչպես, օրինակ՝ դեղորայքի ընդունումն է հիվանդ ժամանակ: Աշխատանքը սոսկ մի բան չէ, որ անհրաժեշտ է գոյատևման համար: Դա մարդկության համար Աստծո նախագծի մի մասն է:
Բ Թեսաղոնիկեցիների 3.10-ն ասում է, որ մենք պետք է աշխատենք. «Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի»։
Ի՞նչ անենք, եթե մեր աշխատանքն աննշան մի բան թվա մեզ։ Մահաթմա Գանդին ասել է. «Այն, ինչ դուք անում եք, կարող է աննշան թվալ, բայց դա ամենակարևորն է, որ դուք անում եք»: Պատկերացրեք մի մարդու, ում վարձել են հատակը լվանալու համար: Դա կարող է թվալ աննշան մի գործ, բայց նա կարևոր ընտրություն է կատարում։ Ամեն օր աշխատանքի գնալով՝ նա նախընտրում է այդ գործն անել, քան ժամանակն անգործության մատնել՝ չարժեվորելով ոչ ոքի։ Նա ընտրում է պատասխանատվություն ստանձնել ինքն իր համար հոգալու՝ ընկերների կամ ընտանիքի հաշվին մակաբույծի պես ապրելու փոխարեն: Նա հոգում է նրանց համար, ովքեր կախված են իրենից, գուցե կնոջ ու երեխաների համար, այլ ոչ թե ստիպում է նրանց օգնություն փնտրել ուրիշ միջոցներով։ Այս բոլոր օրինակներն օգնում են մեզ հասկանալ, որ թեև բուն աշխատանքը կարող է աննշան թվալ, բայց կարևոր է, որ մարդն ընտրում է ու որոշում է դա անել:
Կա՞ն արդյոք շատ մարդիկ, ովքեր իսկապես չեն կարող աշխատել: Ո՛չ։ Նույնիսկ եթե մարդն ի վիճակի չէ վարձու աշխատանքի ընդունվելու, նա, հավանաբար, կարող է ինչ-որ բան անել՝ ուրիշների կարիքները հոգալու համար։
Քրիստոնյան պետք է աշխատի, քանի որ պատասխանատվություն է կրում իր և ուրիշների համար: Մարդը չպետք է ակնկալի, որ ուրիշները կապահովեն իր կարիքները, եթե ինքը չի ուզում անել այն, ինչ կարող է:
Հավատացյալն առաջին հերթին պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար: «“Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (Ա Տիմոթեոսի 5.8):
Հավատացյալին Աստվածաշունչն է պատվիրում աշխատել, որպեսզի նա կարողանա բավարարել ուրիշների կարիքները: «Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա» (Եփեսացիների 4.28): Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ հակադրություն կա գողացողի, որը ինչ-որ բան վերցնում է դրա դիմաց ոչինչ չանելով, և աշխատողի միջև, որը կարողանում է տալ ուրիշներին։ Քրիստոնյան ընդամենը մեկը չէ, ով չի գողանում, այլ նա է, ով աշխատում է, որպեսզի ուրիշներին էլ տա:
Դուք կարող եք գործ գտնել, նույնիսկ եթե ձեզ գործի չեն ընդունում: Գտեք եղանակներ՝ օգնելու և բավարարելու ուրիշների կարիքները: Ավելի լավ է այդպես ապրել, քան ոչինչ չանել ու բողոքել, որ ոչ ոք չի օգնում ձեզ։
Հավատացյալը պետք է աշխատի՝ իր և ընտանիքի կարիքները հոգալու, ինչպես նաև կարիքավոր մարդկանց հոգսակից լինելու համար:
► Ի՞նչ կասեք այն մարդուն, ով ասում է, որ չի աշխատի, քանի որ կախված է Աստծուց՝ իր կարիքները հոգալու համար:
Պատկերացրե՛ք, որ ամառվա վերջում մտնում եք ձեր հողամաս ու տեսնում առատորեն աճած լոլիկ, եգիպտացորեն, լոբի և այլ բանջարեղեն, ինչը բավական է, որ երկար ժամանակ բավարարի ձեզ:
Արդյոք դա հրաշք կթվա՞: Այսպիսի բան պատահել է հազարավոր մարդկանց հետ անցյալ ամռանը: Նրանք մտել են իրենց հողամասերը և տեսել, որ այդ ամենն աճել է, և մի բան էլ ավելի: Բայց նրանք չեն ապշել և ո՛չ էլ զարմացել, որովհետև մի քանի ամիս առաջ հողը մշակել են, հետո սերմեր ցանել, հետո ամիսներ շարունակ հետևել՝ ջրելով ու մոլախոտերը հանելով: Իրենց բերքն իրենց աշխատանքի արդյուքն է։
Դուք կարող եք արձագանքել. «Ուրեմն դա ամենևին էլ հրաշք չէր»: Բայց Աստված միլիոնավոր բույսեր է ստեղծել, իսկ մարդը երբեք չի ստեղծել մեկն էլ: Սաղմոսներ 104.14-ն ասում է. «Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից»։ Աստված է դա անում, բայց մարդը պատրաստվում է դրան՝ հողը նախապատրաստելով, սերմեր ցանելով և, անհրաժեշտության դեպքում, ջրելով:
Շատ մարդիկ Աստծո գործը համարում են արտասովոր, բնական օրենքից բացառություն, ինչպես, օրինակ, երբ Հիսուսը բժշկեց կամ երբ արևը կանգ առավ: Ուստի բույսերի աճն այդ առումով հրաշք չէ, քանի որ սովորական երևույթ է։
Բայց հրաշքի մասին երազելով՝ մենք հաճախ անտեսում ենք Աստծո սովորական գործելակերպերը: Միլիոնավոր մարդիկ կան, ովքեր այսօր մտել են իրենց հողամասն ու չեն գտել որևէ բերք, որ կարողանան ուտել: Նրանք չեն ներգրավվել սնունդ ստեղծելու Աստծո գործի մեջ։ Սննդի աճի գործընթացն Աստծո սովորական գործելակերպի ընդամենը մեկ օրինակն է: Օրինակ՝ մարդկանց աշխատելը ևս Աստծո տված պարգև է։ Առակների 14.23-ը մեզ սովորեցնում է, որ «Ամեն տքնության մեջ օգուտ կա…» մինչդեռ Առակների 19.15-ը զգուշացնում է մեզ, որ «թույլ մարդը կսովածանա»:
Կան մարդիկ, ովքեր ուզում են Աստված ինչ-որ բան ապահովի իրենց համար, բայց մերժում են աշխատելու տարբեր հնարավորությունները, քանի որ իրենց համար այդ աշխատանքներն այն չեն, ինչ կցանկանային անել։
Իսկ եթե դուք պատրաստ եք աշխատելու, բայց չեք գտել մեկին, ով ձեզ գործի ընդունի՞: Կա աշխատանք, որը կարող եք անել ուրիշներին օգնելու համար, և այդ աշխատանքի միջոցով ձեր որոշ կարիքները կարող են բավարարվել: Եթե գործազուրկ եք, դուք ժամանակ ունեք։ Ինչո՞ւ չնայել շուրջն ու տեսնել, թե ինչ կարող եք անել մեկ ուրիշին օգնելու համար:
Պատկերացրե՛ք մի մարդու, ով գործազուրկ է և ամեն օր ժամեր է անցկացնում պարապ նստած՝ ոչինչ չանելով։ Իսկապե՞ս նրա համար արժեքավոր ոչինչ չկա անելու։ Նրա հարևանությամբ ապրում են մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն։ Նրա բակում և փողոցում աղբ կա, որը պետք է մաքրվի։ Հող կա, որը կարելի է մշակել սննդամթերք աճեցնելու համար: Հնարավոր է, որ նրա համար մատչելի գրքեր լինեն կարդալու և գիտելիքներն ավելացնելու համար: Կա մեկը, ում համար նա կարող է աղոթել: Նստած ու ոչինչ չանող մարդը մեկ աշխատող ունի իր իշխանության ներքո՝ հենց ինքը, իսկ նա, ցավոք, չի արտադրում, չի զարգանում։ Նա ինքն իր համար լավ գործատու չէ, ուստի, հավանաբար ուրիշներին կառավարելու հնարավորություն էլ չի ունենա։
Հաճախ տարբեր վայրերում մարդկանց մեծ մասը որևէ մեկի կողմից աշխատանքի չի ընդունվում: Նրանք ինչ-որ բան արտադրում են փոխանակելու համար կամ ծառայություն են առաջարկում ուրիշներին։ Սրանք բոլորն այն ուղիներն են, որոնցով Աստված ապահովում է մեզ:
Պատասխանատվության և ազնվության սկզբունքները քրիստոնյաների համար որոշակի էթիկա են ապահովում աշխատանքում կիրառելու համար:
► Ինչպե՞ս պետք է քրիստոնյան կիրառի աստվածաշնչյան սկզբունքները, երբ աշխատում է գործատուի համար:
Նոր Կտակարանը ցուցումներ է տալիս աշխատողներին: Այն ժամանակ, երբ գրվում էին նորկտակարանյան գրքերը, շատ աշխատողներ ստրուկ էին: Աշխատողն այսօր ստրուկից տարբերվում է նրանով, որ կարող է հնարավորության դեպքում անցել մեկ այլ աշխատանքի: Այդ ազատությունը նրան հնարավորություն է տալիս աշխատանքային որոշակի պայմաններ ընդունել կամ մերժել։ Այնուամենայնիվ, եթե նա համաձայնել է աշխատել որոշակի շահերից ելնելով՝ Աստվածաշունչը նրանից պահանջում է լավ աշխատող լինել այնքան ժամանակ, քանի դեռ նույն գործատուի մոտ է:
Հնարավոր է լինել այնպիսի իրավիճակում, երբ ազատ չեք՝ ընտրելու այն աշխատանքը, որը ցանկանում եք անել։ Գուցե ստիպված եք աշխատել ճնշող իրավիճակներում։ Դուք տակավին պետք է քրիստոնյայի վերաբերմունք ունենաք։ Որոշ մարդիկ դանդաղ և վատ են աշխատում, երբ իրենց ստիպում են, որովհետև ուզում են ցույց տալ, որ չեն ցանկանում աշխատել: Երբ մեկն այդպես է վարվում, նա ցույց է տալիս, որ ինքն ազատ չէ։ Եթե ուզում եք ազատ գործել, պետք է զվարթ սրտով աշխատեք ու գործը տեղը տեղին անեք։ Երբ այդպես եք աշխատում, ուրեմն ազատորեն եք գործում, քանի որ ոչ ոք չի կարող ստիպել ձեզ դա անել։
Եթե ոչ ոք ձեզ աշխատանքի չի ընդունել, դուք ձեր սեփական ղեկավարն եք: Ինչպիսի՞ աշխատող եք եղել ինքներդ ձեզ համար:
Եփեսացիների 6.5-8 - Պատասխանատվության սկզբունքը
► Ուսանողը խմբի համար կարդում է Եփեսացիս 6.5-8 հատվածը:
► Քննարկե՛ք այս հատվածի իմաստը, այնուհետև նայեք հաջորդիվ ցանկը՝ ավելացնելու ձեր դիտարկումները:
Որոշ կիրառություններ Եփեսացիս 6.5 - 8 հատվածից.
1. Աշխատողը պետք է հնազանդվի իր գործատուին ոչ միայն այն ժամանակ, երբ նկատվում է, այլ՝ միշտ: Նաև դա նշանակում է, որ նա չպետք է անտեսի այն մանրամասնությունները, որոնք նա գիտի, որ դժվար թե ստուգվեն («...Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով...»):
2. Աշխատողը պետք է պահպանի իր աշխատանքի որակն ու ջանասիրությունը, ասես Աստծո համար է աշխատում («...որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝ հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց...»):
3. Աշխատողն Աստծուց կօրհնվի աշխատանքում իր հավատարմության համար («...ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա...»):
Տիտոսի 2.9 -10 - Ազնվության սկզբունք
► Ուսանողը խմբի համար կարդում է Տիտոսի 2.9-10 հատվածը:
► Քննարկե՛ք այս հատվածի իմաստը, այնուհետև նայեք հաջորդիվ ցանկը՝ ավելացնելու ձեր դիտարկումները:
Որոշ կիրառություններ Տիտոսի 2.9-10-ից.
1. Աշխատողը պետք է հարգանքով արձագանքի իր գործատուի կարգադրություններին («...և ոչ թե հակառակվեն...»): Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե աշխատողն անհարգալից խոսի գործատուի մասին այլ աշխատողների մոտ:
2. Աշխատողը չպետք է գողանա իր գործատուից, նույնիսկ եթե կարծում է, թե ավելի շատ վարձատրության է արժանի («Չգողանան...»):
3. Հավատարիմ աշխատանքը վկայություն է Ավետարանի համար. անհավատարմությունը նախատինք է Ավետարանին («...որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն»):
► Ի՞նչ օրինակներ կհիշեք, երբ մարդիկ իրենց աշխատանքում անազնիվ են եղել։ Նկարագրե՛ք, թե ինչով պետք է տարբերվի քրիստոնյան:
Տիտոսի և Եփեսացիներին գրքերի սուրբգրային հատվածները խոսում են այն մասին, թե ինչպես պետք է մարդն աշխատի, եթե ինչ-որ մեկն իրեն գործի ընդունի: Նույն սկզբունքները վերաբերում են այն մարդուն, ով աշխատանքի է ընդունվել ինչ-որ բան կառուցելու կամ վերանորոգելու համար: Նա պետք է կատարի նույն որակի աշխատանք, որը կցանկանար՝ մեկ ուրիշն աներ իր համար: Մարդը, ով իրեր է պատրաստում վաճառքի համար, չպետք է թաքցնի թերությունները ու տպավորություն թողնի՝ իբր գնորդները ձեռք են բերում շատ լավ ապրանք:
Ի՞նչ հատկանիշներ են ուզում գործատուները տեսնել իրենց աշխատողի մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուներն ուզում են աշխատանքի ընդունել այնպիսի մարդկանց, ովքեր դրական վերաբերմունք ունեն աշխատանքի նկատմամբ: Նրանք ուզում են տեսնել վստահելի և սովորելու պատրաստ անձանց: Մարդուն գործի ընդունելիս հաշվի է առնվում ավելի շուտ աշխատանքի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքը, քան կրթությունը կամ տաղանդները: Աստված նույնպես ուշադրություն է դարձնում աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքին, ինչպես արդեն տեսանք Սուրբ Գրքում:
Զարգացրե՛ք այն հատկանիշները, որոնք ձեզ դարձնում են արժեքավոր աշխատող: Դուք պետք է պատրաստ լինեք ծառայելու. լինեք ազնիվ, վստահելի ու համբերատար: Որոշ գործազուրկներ մտածում են միայն այն մասին, թե ինչ է պետք իրենց։ Գործատուն ձեզ աշխատանքի չի ընդունում՝ օգնելու ձեզ. նա վարձում է ձեզ, որպեսզի օգնեք իրեն: Դուք պետք է լինեք այնպիսի մեկը, ով արժեքավոր կլինի գործատուի համար:
Մարդը կարող է ասել. «Ես բարյացկամ, օգտակար ու ազնիվ կլինեի, եթե դրա համար վարձատրվեի», բայց գործատուները անբարյացակամ մարդուն աշխատանքի չեն ընդունում և չեն վճարում բարյացակամ լինելու համար: Անբարեխիղճ մարդուն աշխատանքի չեն ընդունում և չեն վճարում, որ ազնիվ լինի։ Աշխատանքի ընդունելու համար նրանք փնտրում են անկեղծ, օգտակար և ազնիվ անձանց:
Եկեղեցում ամեն ինչ այլ է։ Մենք չենք սպասում, որ մարդը նվիրաբերի կամ բարյացակամ լինի, նախքան պատրաստ կլինենք նրան օգնելու: Աստված նույնպես հասնում և օրհնում է ձեզ՝ նախքան որևէ լավ բան անելը: Բայց ձեր իսկ օգուտի համար պետք է սկսեք արձագանքել շնորհին: Սովորեք նվիրաբերել, ծառայել ու ժպտալ:
Զարգացրե՛ք ձեր որակները։ Սովորե՛ք հմտություններ՝ աշխատելով այն մարդկանց հետ, ովքեր արդեն ունեն դրանք: Գուցե կարող եք ծառայություն առաջարկել ուրիշներին: Գուցե կարող եք ապրանք արտադրել վաճառքի համար: Գուցե կարող եք բերք աճեցնել: Ամենից առավել՝ մարդկանց օգտակար լինելու վերաբերմունք դրսևորեք, նույնիսկ երբ դրանից շահ չունեք: Աստված կօրհնի ձեր ծառայությունը:
Ի՞նչ է նշանակում ծառայել։ Ծառայել՝ նշանակում է օգտագործել ձեր կարողությունները, ժամանակը և էներգիան՝ ի շահ մեկ ուրիշի:
Անկախ նրանից՝ դուք աշխատում եք գործատուի մոտ, թե՝ ոչ, ծառայությունը պահանջում է, որ մի կողմ դնեք ձեր որոշ իրավունքներն ու արտոնությունները: Օրինակ, եթե աշխատում եք ուրիշի մոտ, գուցե չկարողանաք առավոտյան քնել այնքան, որքան կուզենայիք, և չեք կարող աշխատանքային ժամանակը ծախսել՝ անելով այն, ինչ կցանկանայիք: Դուք ձեր կյանքի տարբեր ժամերը նվիրում եք այն նպատակին, որի համար աշխատանքի եք ընդունվել: Աշխատանքը ազդում է անգամ ձեր հագնվելու և այլ մարդկանց հետ վարվելաձևի վրա:
Ծառայելու պատրաստակամությունը բերում է բազմաթիվ բարիքներ.
1. Դա ձևավորում է հարաբերություններ, որոնք հանգեցնում են ձեր որոշ կարիքների բավարարմանը: Հաճախ դա կատարվում է անկանխատեսելի ձևերով, այնպես որ հարցը միայն այն մարդկանց օգնելը չէ, ովքեր ձեր կարծիքով կարող են ինչ-որ բան անել ձեզ համար:
2. Դա ձեզ արժեքավոր տեղ է տալիս եկեղեցում՝ Քրիստոսի մարմնում:
3. Դա կարող է ձեզ դարձնել այնպիսի մարդ, ում ինչ-որ մեկը ցանկանում է աշխատանքի ընդունել:
Իսկ եթե սկսեք նոր մտածելակերպ ձևավորե՞լ՝ փնտրելով ուրիշներին ծառայելու ուղիներ: Հիսուսն ասում է. «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք Առաքելոց 20.35): Իսկապես հավատո՞ւմ եք դրան: Արդյոք այնպե՞ս եք ապրում, ասես հավատում եք դրան:
Գոյություն ունի հոգևոր մի սկզբունք՝ մտածել ուրիշների կարիքների մասին և ամբողջությամբ չկլանվել սեփական կարիքներով (Փիլիպպեցիների 2.4): Կա նաև գործնական մի սկզբունք. նրանք, ովքեր աշխատանքի են ընդունում մարդկանց, սովորաբար դա չեն անում իրենց վարձած մարդկանց օգնելու համար: Նրանք աշխատանքի են ընդունում որևէ մեկին, քանի որ կարծում են, որ այդ մարդը կարող է բավարարել իրենց պահանջը: Այսպիսով, եթե մարդը կարողանում է միայն մտածել, թե ինչ է ուզում, որ ինչ-որ մեկն անի իր համար, նա, գուցե, արժանի չլինի աշխատանքի ընդունվելու:
Տարբեր լավ բաներ են կատարվում, երբ մարդիկ աշխատելու պատրաստակամ են լինում: Այդ բարիքներն այնպիսի բաներ են, որ հրաշքներ կթվային, եթե ուղղակի պատահեին անսպասելիորեն, բայց Աստված դրանք ձեր կյանք բերելու սովորական միջոց ունի:
Հավանաբար ժամանակի վատնում է հուսալը, ցանկանալը կամ նույնիսկ աղոթելը, որ Աստված հրաշք անի, եթե չեք ուզում աշխատել, որպեսզի օգնություն ստանաք այնպես, ինչպես Աստված է կամենում:
► Որևէ մեկը կարող է պատմել, թե ինչպես գործատուի համար լավ աշխատելը հնարավորություն ստեղծեց Ավետարանի համար:
► Որևէ մեկը կարող է պատմել այն մասին, թե ինչպես է իր հարևանության մեջ ապրող մարդուն օգնելը դարձել քրիստոնեական հոգատարության լավ դրսևորում:
► Խումբը պետք է միասին կիսվի գաղափարներով այն աշխատանքային հնարավորությունների մասին, որոնք հասանելի են գործազուրկին:
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալ եմ իմ՝ Քեզ պես ստեղծագործաբար աշխատելու շնորհի համար։ Օգնի՛ր ինձ տեսնել ուրիշներին օգնելու հնարավորություններ: Ապահով՛ր իմ կարիքները, երբ աշխատում եմ, որպեսզի պատասխանատվություն կրեմ իմ և այլոց համար:
Օրհնի՛ր ինձ միջոցներով, որպեսզի կարողանամ հոգալ ընտանիքիս համար, նվիրաբերել եկեղեցուն և օգնել կարիքավորներին:
Օգնի՛ր ինձ լինել ազնիվ ու վստահելի իմ բոլոր պարտավորություններում: Պատրաստի՛ր ինձ ավելի մեծ հնարավորությունների և պարտականությունների համար, եթե դա Քո կամքն է: Շնորհակալ եմ, որ միշտ հավատարիմ ես ինձ։
Ամեն։
(1) Ուսումնասիրե՛լ Առակների գրքի հետևյալ հատվածները.
Առակների 6.6-11
Առակների 10.4-5
Առակների 12.11, 24, 27
Առակների 13.4, 11
Առակների 14.23
Առակների 18.9
Առակների 20.13
Առակների 22.29
Առակների 24.30-34
Առակների 26.13-16
Այս հատվածներից աշխատանքի և ծուլության մասին կարևոր մտքեր ու կիրառություններ գրե՛ք:
(2) Աշխատե՛ք մեկ այլ դասընկերոջ հետ ստորև թվարկված թեմաներից մեկի վերաբերյալ հակիրճ ելույթ կամ քարոզ պատրաստելու համար: (Դասավանդողը թեմա կտա յուրաքանչյուր թիմին:) Ելույթով հանդես եկեք հաջորդ դասաժամի սկզբին:
Աշխատանքը և Աստծո պատկերն ու նմանությունը մարդու մեջ,
Աշխատանքը և պատասխանատվությունն իմ և այլոց համար,
Ինչպես պետք է աշխատի քրիստոնյան (այս ելույթը պետք է հիմնված լինի Եփեսացիների 6.5-8 և Տիտոսի 2.9-10 հատվածների վրա),
Այն ուղին, որով Աստված սովորաբար ապահովում է մարդկանց կարիքները,
Աշխատանք և հարաբերություններ այլ մարդկանց հետ։
13 lessons · հայերեն
Your print request has been recorded. Your download should begin shortly.
Download Print-Ready FileFree to print for ministry use. No changes to content, no profit sales.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom.
Questions? info@shepherdsglobal.org
Total
$21.99Added to Cart!
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others