Ջորջ Վաշինգտոն Քարվերը ծնվել էր ստրկության մեջ՝ Ամերիկայում՝ հավանաբար 1860 թ.: Ստրկության վերացումից հետո նա ցանկանում էր կրթվել: Այդ ժամանակ սևամորթ երեխաների համար կրթություն ստանալը հեշտ ու մատչելի չէր, բայց մի բարի կին նրան մի օր ասում է. «Դու պետք է սովորես այն, ինչ կարող ես, իսկ հետո՝ քո գիտելիքները վերադարձնես մարդկանց»։ Ջորջն աղոթում է այսպես. «Տե՛ր, ցույց տուր ինձ տիեզերքի գաղտնիքները», և ըստ նրա՝ Աստված պատասխանում է՝ ասելով. «Դու չափազանց փոքր ես տիեզերքի գաղտնիքները հասկանալու համար»: Այդ ժամանակ Ջորջն աղոթեց. «Ուրեմն, Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ գետնանուշի գաղտնիքները», որից հետո հասկանում է, որ պետք է ուսումնասիրի գետնանուշն ամենայն մանրամասնությամբ: Գետնանուշը կարևոր մշակաբույս էր, քանի որ այն հիմնական բերքն էր, որն ստանում էին ծայրահեղ աղքատ գյուղացիները: Ջորջը գիտեր, որ գետնանուշից ավելի շատ ուտելիքներ հայտնագործելը կբարձրացնի մշակաբույսի արժեքը: Ջորջը հայտնաբերել է 300 տեսակի հնարավոր արտադրություն գետնանուշից, իսկ քաղցր կարտոֆիլի օգտագործման՝ 100 տեսակ: Նա 47 տարի գյուղատնտեսություն է դասավանդել Թասքիգիի ինստիտուտում և գտել է ուղիներ՝ ֆերմերներին նոր մեթոդներ սովորեցնելու՝ նրանց օգնելով բարելավել իրենց հողն ու առատ բերք ստանալ: Ջորջ Վաշինգտոն Քարվերը մեծ օրհնություն էր` շնորհիվ Աստծո հանդեպ իր հավատի ու այն վստահության, որ Աստծո ստեղծագործությունը ճիշտ կառավարելու դեպքում կարելի է մեծ օգուտներ տալ մարդկությանը:
Սահմանում. Էկոլոգիան ուսումնասիրում է կենդանի էակաների փոխհարաբերությունը միմյանց և շրջակա միջավայրի հետ:
Մարդու իշխանությունը բնության վրա
► Ուսանողը խմբի համար կարդում է Ծննդոց 1.1 և 1.26–28 հատվածները։
Երկրի համար մարդու պատասխանատվությունը հիմնված է այն փաստի վրա, որ Աստված երկիրն ստեղծեց Իր փառքի համար (Սաղմոսներ 148), և մարդկանց դրեց որպես կառավարիչներ: Լինելով Աստծո պատկերով արարված մարդիկ՝ մենք ստեղծված ենք՝ կառավարելու այնպես, ինչպես Աստված Ինքը կկառավարեր, այսինքն՝ «իշխենք» Աստծո էությանը հարիր ձևով: Սաղմոսներերգուն ասում է. «Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝» (Սաղմոսներ 8.5-6): Մարդիկ առանձնահատուկ դեր ունեն աշխարհում։ Նրանք սոսկ մեկ այլ կենդանու տեսակ չեն։ Աստված մարդկանց շնորհել է երկրի և նրանում բնակվող արարածների վրա իշխելու դերը։
Աստված Ադամին ու Եվային ասաց, որ բազմանան ու լցնեն երկիրը. նրանց ասաց, որ տիրեն երկրի վրա: Երկրի վրա տիրելու գործընթացը շարունակվելու էր նրանց հետնորդների կողմից։ Երկիրի վրա տիրելը ենթադրում է՝ հետախուզումը, նոր տարածքների բնակեցումը սովորելը, օգտակար հանածոների հայտնաբերումն ու շահագործումը, կենդանիների ընտելացումը և տեխնոլոգիաների զարգացումը։
Ամեն ինչ լավ էր, երբ Աստված ստեղծեց այն: Եդեմական պարտեզը խնամելու մարդու գործը (Ծննդոց 2.15) բնության հետ ներդաշնակ ու հաճելի աշխատանք էր: Մեղքի ի հայտ գալուց հետո անեծքն ազդեց բնության վրա, ու մարդու գործը բարդացավ (Ծննդոց 3.17-19): Երկիրը չունի իր սկզբնական կատարելությունը(Հռոմեացիներին 8.18-23), բայց դեռևս ցույց է տալիս Աստծո փառքն իր զարմանալի նախագծի մեջ:
Ջրհեղեղից հետո Աստված ասաց, որ մարդիկ կարող են կենդանիներ ուտել (Ծննդոց 9.3): Աստծո կողմից Մովսեսին տրված օրենքը մարդկանց արգելում էր ուտել որոշ կենդանիներ, բայց Նոր Կտակարանը մեզ ասում է, որ այժմ թույլատրվում է ուտել ցանկացած արարածի, որը սննդարար է (Մարկոսի 7.19, Ա Տիմոթեոսի 4.4): Կենդանիները չունեն այնպիսի իրավունքներ, որոնք նրանց կդնեն մարդկանց հետ համեմատելի կամ հավասար մակարդակի վրա:
Ռեսուրսների կառավարման մարդու պատասխանատվությունը
Թեև մարդն իշխանություն ունի երկրագնդի մյուս արարածների վրա, բայց նա չէ գերագույն իշխանությունը: Մարդը հաշվետու է Աստծուն։ Երկիրն ու նրա լիությունը դեռևս Աստծուն են պատկանում։
► Ուսանողները խմբի համար կարդում Սաղմոսներ 24.1 և Սաղմոսներ 50.10 - 11 հատվածները։
Երկիրն Աստծուն է պատկանում: Աստված նախագծեց երկիրը, որպեսզի այն հայտնի Իր փառքը (Սաղմոսներ 19.1), հոգա մարդկանց կարիքները (Ծննդոց 1.29) և հաճելի վայր լինի նրանց ապրելու համար։ Նա նախատեսում է, որ մենք վայելենք երկիրն ու նրա տված բարիքները։ Մենք չպետք է երկրպագենք երկիրը, քանի որ դա Աստծո ձեռքի գործն է (Հռոմեացիների 1.25): Մենք նաև չպետք է շահագործենք երկիրը կործանարար ձևերով։
Երբեմն մարդիկ հողից օգուտներ են ստանում՝ միաժամանակ ոչնչացնելով այն: Մարդիկ կարող են հանքանյութերն արդյունահանել, բայց գետինն անպետք ու տգեղ վիճակում թողնել: Մարդիկ երբեմն կտրում են տարածքի բոլոր ծառերը՝ դրանով իսկ նպաստելով անձրևներից ամբողջ բերրի հողերի քշվել-տարվելուն: Հաճախ մարդիկ սննդի համար անքան շատ են որսացել վայրի կենդանիներին, որ դրանք անհետացել են տարածքից: Մարդիկ աղբն այնպես են լցնում գետերը, որ ջուրն այլևս անվտանգ չի լինում շահագործման համար։
Աստված ստեղծեց երկիրը, որպեսզի այն արդյունավետ ու բերքատու լինի։ Սխալ է, երբ մարդիկ հողն օգտագործում են չարաբաստիկ մեթոդներով Աստծո դեմ անարգանք է հողի՝ կործանարար ու անփույթ շահագործումը:
Աստված ստեղծեց երկիրը, որպեսզի այն հազարավոր տարիներ ծառայի մարդկանց անթիվ-անհամար սերունդներին: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք՝ կառավարելու և բարելավելու շրջակա միջավայրը հաջորդ սերնդի համար: Մարդը, ով կործանում է հողն արագ շահույթի համար, չի սիրում իր մերձավորին ու հաջորդ սերնդին:
Կցանկանայի՞ք մտածել, որ քսան տարի անց ինչ-որ մեկը կթալանի ձեր երեխաներին: Իհարկե՝ ոչ։ Այնուամենայնիվ, մարդիկ թալանում են իրենց զավակներին՝ ոչնչացնելով այն միջավայրը, որտեղ ապրելու են իրենց սերունդները: Եթե դուք երեխաներ չունեք, միևնույնն է, դուք էլ պիտի հոգ տանեք ուրիշների երեխաների համար, ովքեր մի օր ժառանգելու են երկիրը:
Շատերը զգույշ են իրենց սեփական հողի նկատմամբ, բայց բոլորովին չեն հոգում հանրային հողի համար: Քրիստոնյաները պետք է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության օրինակ ծառայեն՝ գիտենալով, որ այն պատկանում է Աստծուն, և որ մենք հոգում ենք մերձավորի ու հաջորդ սերնդի համար:
Երբեմն մարդիկ մտածում են. «Այս հողն իմը չէ, ուստի կարող եմ իմ աղբը թողնել այստեղ» կամ՝ «Ես կարող եմ կտրել բոլոր ծառերը, նույնիսկ՝ մատղաշները»:
► Ուսանողը խմբի համար կարդում է Երկրորդ Օրինաց 22.6 խոսքը:
Աշխարհի այն մասում, որտեղ գրվել է Երկրորդ Օրինաց գիրքը, կային թռչուններ, որոնց կարելի էր հեշտությամբ որսալ բնի վրա նստած վիճակում։ Եթե մարդիկ մշտապես վերցնեին մորն ու ձվերը կամ ճուտիկներին, այդ թռչունները կարճ ժամանակից կանհետանային։ Աստված նրանց ասաց, որ բաց թողնեն մորը, որպեսզի տեսակը չոչնչանա։ Այսօր մեր օրենքները նույնը չեն տարբեր վայրերում, բայց խոսքն ասում է մեզ, որ զգոն լինենք հանրային հողային ռեսուրսները պահպանելու համար:
Բնության գեղեցկության գնահատում
Երբ Աստված ստեղծեց բույսերը, Նա չստեղծեց միայն բանջարեղեն ու մրգեր, Նա ստեղծեց ծաղիկներ ու շատ այլ գեղեցիկ բաներ: Դա մեզ ասում է, որ Աստծուն միայն հողի գործնական շահագործումը չի հետաքրքրում. Նա հոգում է նաև գեղեցկության մասին (Ղուկասի 12.27): Աստված ստեղծել է բնության գեղեցկությունը, որպեսզի գեղեցիկ միջավայր ապահովի մարդկանց բնակության համար:
Լեռները, անապատները, գետերը, հարթավայրերն ու անտառները բնական գեղեցկություն ունեն: Երբեմն մարդիկ, ովքեր ծնվել են որոշակի վայրում, իրականում չեն նկատում այդտեղ եղած գեղեցկությունը, քանի որ դա սովորական է դառնում իրենց աչքին:
► Պատկերացրե՛ք, որ նկարիչ եք։ Երևակայե՛ք, որ երկար ժամանակ եք ծախսում մի գեղեցիկ կտավ ստեղծելու վրա, այնուհետև այն նվիրում եք ձեր ընկերոջը: Հետո մի օր, երբ այցելում եք նրան, տեսնում եք, որ նկարն ընկած է հատակին ու վնասված՝ մարդկանց ոտնահետքերից: Ի՞նչ կզգաք:
Կան բազմաթիվ համայնքներ, որտեղ մարդիկ իրենց ամբողջ աղբը նետում են գետնին: Նրանք մաքրում են իրենց բակերը, բայց աղբը թողնում են ամենուրեք: Նրանց թաղամասի փողոցները լի են աղբով։
► Ի՞նչ է պետք այդ մարդիկ գիտակցեն։
Մենք պետք է հոգ տանենք այն տարածքների մասին, որոնք կիսում ենք ուրիշների հետ՝ հանուն նրանց և հանուն մեզ:
► Ի՞նչ կարող է անել եկեղեցին իր թաղամասը վերափոխելու համար:
Կենդանիներից օգտվելը
Կենդանիները տարբերվում են մարդկանցից: Նրանք ստեղծված չեն Աստծո պատկերով, ուստի չունեն անմահ հոգիներ (Ժողովողի 3.21) և չունեն անքակտելի իրավունքներ:
Աստված մարդկանց թույլատրել է սննդի համար օգտագործել կենդանիներ, այսինքն՝ այդ նպատակով կարելի է վայրի կենդանիներ որսալ ու ընտանի կենդանիներ պահել:
Մարդկության պատմության մեջ սովորական երևույթ է եղել նաև այն, որ մարդիկ տանը կամ որոշակի գործերի կատարման համար կենդանիներ են պահել:
► Արդյոք Աստծուն հետաքրքրո՞ւմ է, թե ինչպես են մարդիկ վերաբերում կենդանիներին:
► Ուսանողը խմբի համար կարդում է Առակների 12.10 խոսքը։
Այս խոսքը մեզ ասում է, որ արդար մարդուն բնորոշ է իր կենդանիներին լավ խնամելը: Դաժանությունը չար մարդու հատկանիշ է։
Կենդանի ունեցող անձը պետք է հոգ տանի անհրաժեշտ սննդի, ջրի ու ապաստանի համար: Ինչ-որ բան սխալ է այն մարդու մեջ, ով չի հոգում իր կենդանիների կարիքները:
Հիշեք, որ բոլոր կենդանիները պատկանում են Աստծուն (Սաղմոսներ 50.10-11): Նրանք բոլորը նախագծված ու ստեղծված են Աստծո կողմից: Նա ստեղծեց կենդանիներին մեծ բազմազանությամբ։ Նա կարող էր միայն մի քանի տեսակ ստեղծել սննդի ու աշխատանքի համար, բայց Նա ստեղծեց կենդանիների հազարավոր պարզագույն ու բարձրագույն տեսակներ։ Աստծո զարմանալի ստեղծարարությունը դրսևորվում է կենդանիների բազմազանության մեջ:
Որոշ կենդանիներ ունակ են հավատարմություն և գնահատանք ցուցաբերելու իրենց տերերի նկատմամբ։ Նրանք վայելում են մարդկանց ուշադրությունն ու սովորում դրան արձագանքել: Նրանք բավականաչափ խելացի են և շատ բաներ են հասկանում ու սովորում: Ակնհայտ է, որ Աստված նրանց ստեղծել է մարդկանց հետ շփվելու համար։ Աստված կենդանիների մեջ հատուկ հարգանք է դրել մարդկանց հանդեպ (Ծննդոց 9.2):
Աստված կենդանիներին ստեղծել է խելացի և տվել է հատկանիշներ, որոնցով արձագանքում են մարդկանց: Նրանց նկատմամբ բռնությունը նշանակում է անհարգալից վերաբերմունք Աստծո ծրագրերի նկատմամբ։ Բացի այդ փաստից, ինչ-որ սխալ և այլասերված բան կա այն մարդու մեջ, ով հաճույք է ստանում կենդանիներին ցավ պատճառելուց։
Սուրբ Գիրքը բազմիցս օգտագործում է հովվի օրինակը։ Դավիթը մինչ Իսրայելի թագավոր դառնալը հովիվ էր։ Դավիթը գրել է 23-րդ Սաղմոսները՝ Աստծուն համեմատելով հովվի հետ։ Նա հասկացել էր, որ Աստված հոգ է տանում իր ժողովրդի համար այնպես, ինչպես հովիվն է խնամում իր ոչխարներին։ Նոր Կտակարանում հովիվները համեմատվում են խաշնարածների հետ (Ա Պետրոսի 5.2 և շատ ուրիշներ): Այս համեմատությունը իմաստ չէր ունենա, եթե Աստված չակնկալեր, որ մարդիկ պետք է հոգան իրենց կենդանիների համար։
Դավթի՝ ոչխարների հանդեպ հոգատարությունը մարդկանց մասին հոգալու նրա վերապատրաստման մի մասն էր։ Նույն կերպ, մեր հոգատարությունը հողի և կենդանիների նկատմամբ, որոնց Աստված վստահել է մեզ, կպատրաստի մեզ մարդկանց մասին հոգ տանելուն:
Կանաչապատման արժեքը
Կանաչը բնության մեջ ամենատարածված գույնն է, բացառությամբ այն վայրերի, որտեղ ջուր կամ բերրի հող չկա: Մեր աչքերն ամենահանգստացնող գույնը կանաչն է:
Շատ մարդիկ, ովքեր ապրում են քաղաքներում, թարմանում են, երբ քաղաքից դուրս են գալիս ավելի բնական միջավայր:
Քաղաքային բազմաթիվ միջավայրեր գրեթե չունեն բուսածածկույթ: Հողի մեծ մասը ծածկված է բետոնով կամ սև ծածկով: Որոշ հասարակություններ սկսել են ջանքեր գործադրել քաղաքներում այգիներ և այլ կանաչապատ տարածքներ ապահովելու համար: Յուրաքանչյուր համայնքում մարդիկ պետք է միասին աշխատեն՝ ծառերի և այլ բույսերի աճեցման վայրեր ապահովելու նպատակով: Նրանք պետք է կանաչ տարածքները պահեն մարդկանց վայԵլք և հատկապես երեխաների խաղալու համար: Ընտանիքները կարող են իրենց բակերում ու տներում ստեղծել իրենց կանաչ տա րածքները՝ աճեցնելով բույսեր ու ծառեր:
Քրիստոնեական էկոլոգիայի տարբերակումներ
Այս դասի սկզբում տրված է էկոլոգիայի սահմանումը:
► Ինչո՞ւ պիտի քրիստոնյաները հոգ տանեն շրջակա միջվայրի մասին:
Ոմանք կարծում են, թե մենք կարող ենք փրկել երկիրը՝ կանխելով աղտոտումը: Մենք՝ մարդկությունը, չենք կարող փրկել այն, թեև պետք է մեր բաժինն անենք, որպեսզի որքան կարող ենք՝ պահպանենք այն: Քրիստոնյաները գիտեն, որ մենք չենք կարող ի վերջո հետընթաց տալ տիեզերքի անկմանը: Աստված վերջնականապես կնորոգի երկիրը (Հայտնության 21.1), ուստի մենք գիտենք, որ չենք կարող փրկել այն:
Շատերը կարծում են, թե մարդիկ ավելի կարևոր չեն, քան մյուս արարածները, և որ մենք պետք է հարգենք կենդանիներին, քանի որ նրանք ունեն մեզ հավասար իրավունքներ։ Քրիստոնյաները գիտեն, որ Աստված մարդկանց իշխանություն է տվել երկրի վրա։ Մենք գիտենք, որ մարդիկ տարբերվում են կենդանիներից, քանի որ մենք առանձնահատուկ կերպով ստեղծված ենք Աստծո պատկերով և ունենք հավիտենական հոգիներ: Ուստի կենդանիները չունեն մարդու իրավունքների հետ համեմատելի իրավունքներ։
Քրիստոնյաները հոգ են տանում երկրի մասին, քանի որ.
1. Այն պատկանում է Աստծուն,
2. մարդիկ Աստծուց տրված պատասխանատվություն ունեն՝ հոգալու երկրի մասին, և
3. մենք մտածում ենք եկող սերունդների մասին:
► Ձեր ազգի մեջ կամ համայնքում տարածված ո՞ր գործելակերպերն են ցույց տալիս, որ մարդիկ չունեն հետևողական քրիստոնեական ընկալում էկոլոգիայի մասին:
► Դասի հնարավոր քննարկում։ Խնդրե՛ք մեկին, որ փակի աչքերն ու նկարագրի, թե ինչ է տեսնում ամեն անգամ, երբ հեռանում է իր եկեղեցու բակից: Ի՞նչ տեսք ունի եկեղեցու դիմաց գտնվող տարածքը: Աղբ կա՞ գետնին: Արդյոք տարածքի տեսքը հուշո՞ւմ է, որ ինչ-որ մեկը խնամում է այն: Ո՞վ պետք է հոգ տանի այդ տարածքի մասին: Նկարագրե՛ք, թե ինչպես կարող են եկեղեցու մարդիկ փոխել այն: Ինչո՞ւ պետք է նրանք մտածեն տարածքի խնամքի մասին: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրանց հոգատարությունը ուրիշների վրա: Ուսանողները կարող են նույն ձևով մտածել իրենց տների շրջակա տարածքների մասին:
Խմբային քննարկում
Մտածե՛ք հետևյալ հարցերի շուրջ.
► Ի՞նչ սովորություններ պետք է փոխեք:
► Ինչպե՞ս կարող է ձեր եկեղեցին փոխոխություն բերել համայնքում իր օրինակով և ուսուցմամբ:
► Ինչպե՞ս կարող է ձեր համայնքը բարելավել իր միջավայրը, եթե համայնքի մարդիկ համագործակցեն:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալություն գեղեցկությամբ ու ռեսուրսներով հարուստ աշխարհ ստեղծելու համար: Շնորհակալ ենք, որ վստահում ես մեզ Քո ստեղծած աշխարհի մասին հոգալու պատասխանատվությունը:
Օգնի՛ր մեզ ապրել՝ գնահատելով Քո հրաշալի ստեղծագործությունը: Օգնի՛ր մեզ աշխատել միասին՝ պաշտպանելու երկրի ռեսուրսներն ու գեղեցկությունը:
Ամեն
Դաս 8. Առաջադրանքներ
(1) Գրե՛ք մի պարբերություն, որում կնկարագրեք, թե այս դասում սովորած ճշմարտության հետևանքով ինչ նոր սովորություններ եք զարգացնելու։
(2) Մեկ էջով ներկայացրե՛ք ձեր հասարակության մեջ տարածված սխալ գործելակերպերը: Այնուհետև շարունակե՛ք նկարագրել, թե ինչպես կբացատրեք որևէ մեկին, թե ինչու պետք է փոխվեն այդ սխալ սովորությունները: Ձեր պնդումները հիմնավորե՛ք որոշակի սուրբգրային խոսքերով և աստվածաշնչյան աշխարհայացքով:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.